Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով պատրաստվում է հերթական նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել, իր աշխատանքը ծանր և տհաճ է որակել:
«Մեր ծանր, տհաճ աշխատանքի ընթացքում երբեմն հաճելի պահեր էլ են լինում: Ես ակնարկում եմ մեր այսօրվա հանդիպումը»,-ասել է Պուտինը`եզրափակելով կանանց ֆորումի հետ հանդիպման ելույթը:
Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով նշել է, որ չէր ցանկանա հեռանալ կանաց ֆորումից իր գործընկեր`Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ:
«Ես ձեզ ավելին ասեմ, միգուցե, դիվանագիտական առումով սխալ բան կասեմ, բայց հիմա այնքան էլ չեմ ցանկանում հեռանալ ձեզնից իմ գործընկերոջ մոտ»,-իր միտքն է շարունակել Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Պուտինը նախագահի պաշտոնից հեռանալիս բողոքել էր իր աշխատանքի բարդությունից;
«Այս ութ տարիների ընթացքում ես ստրուկի պես աշխատել եմ»-ասել էր Պուտինը: