Նոյեմբերի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն և գողացել դրամարկղում եղած գումարը:
Պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետև բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100.000 դրամ գումարը՝ դիմել են փախուստի:
Ոստիկանության լրատվալան ծառայության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: