Home / Հայաստան / Ծառուկյանի գործարանի առանցքային դեմքը ձերբակալված է

Ծառուկյանի գործարանի առանցքային դեմքը ձերբակալված է

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին ` «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, և նրա ընկերոջը`ոմն Ասոյին:

Ըստ թերթի` Մուրադյանը «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է: Նրան են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ:  «Հրապարակը» նշում է, որ նա ծագումով Վեդիից է, և նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել է ոստիկանների վրա: