Չինաստանում ավելի քան 100 մարդ ազատազրկման է դատապարտվել մսի պատրաստման մեջ անթույլատրելի քիմիական նյութերի օգտագործման շուրջ ծավալված սկանդալի արդյունքում:
Դատապարտվածներից 78-ը պաշտոնյաներ են, որոնցից մեկը դատարանի որոշմամբ, պետք է մահապատժի ենթարկվի: AP գործակալությունը նշում է, որ նման որոշումը սովորաբար փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ:
Սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Խենան գավառում մի քանի ընկերություններ խոզից պատրաստված ուտեստի մեջ կլենբուտերոլ նյութ են օգտագործում, որը կարող է սրտխառնոց, գլխապտույտ և սրտի աշխատանքի արագացում առաջացել, սակայն միաժամանակ ավելացնում է մսի համային հատկանիշները: