Ռոստովում փոխել են լուրջ ֆիզիոլոգիական բարդություններով ծնված փոքրիկ տղայի սեռը: Բժիշկներն այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ տղայի մոտ կնոջ քրոմոսոմների հսկայական քանակություն է հայտնաբերվել:
Երեխան ծնվել էր առանց բարդացումների, սակայն բժիշկները մորը` Օկսանային հետազոտման էին ուղարկել` կասկած հայտնելով երեխայի սեռի վերաբերյալ: Եվ արդեն մի քանի օր անց մասնագետները տղային կանացի կեղծ հերմոֆրոդիտիզմ ախտորոշում են տվել:
Արտաքինից տղայի նմանվող երեխան կնոջ քրոմոսոմների խումբ է ունեցել և կնոջ ներքին օրգաններ:
Վիրահատությունը տևել է 7 ժամ: Բժիշկները նշում են, որ երեխայի համար սա բավական տրավմատիկ վիրահատություն է: Այժմ նա զարգանալու է որպես աղջիկ, սակայն անհրաժեշտ է մշտական վերահսկողություն սահմանել: Նման երեխան ապագայում անգամ հղիանալու հնարավորություն ունի:
Այժմ որպես աղջիկ մեծացող Քսենիան ստիպված է լինելու մշտապես հորմոններ խմել: Ծնողները որոշել են երեխայի կյանքի առաջին տարիները գաղտնի պահել նրանից:
«Ես վախենում եմ, որ երբ նա մեծանա և իմանա վիրահատության մասին, կսկսի մտածել, իսկ արդյո՞ք մենք իր համար ճիշտ սեռ ենք ընտրել: Ամենից շատ ես վախենում եմ, որ մի օր նա սկսի տատանվել երկու սեռերի հարցում»,-ասել է Քսենիայի մայրը: