Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 4…6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-14 C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-8 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +1…-3C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -20…-25 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15…-21 C, միջին բացարձակ առավելագույնը` 4…8 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-4 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 2…6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-20 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-20 C, միջին բացարձակ առավելագույնը` 11…12 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 19…20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+1 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 3…8 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8…-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9…-12 C, միջին բացարձակ առավելագույնը` 14…17 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21…23 մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1…-3 C, լեռնային շրջաններում` -6…-8 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 4…6 C, լեռնային շրջաններում` 0…-3 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-15 C, լեռնային շրջաններում` -18…-23 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12…-13 C, լեռնային շրջաններում` -17…-18 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10…11 C, լեռնային շրջաններում` 5…6 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0…3 C, լեռնային շրջաններում` -3…-5 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +5…10 C, լեռնային շրջաններում` 0…+3 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -7…-12 C, լեռնային շրջաններում` -10…-15 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -6…-10 C, լեռնային շրջաններում` -13…-20 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15…19 C, լեռնային շրջաններում` 11…14 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15…27 մմ, լեռնային շրջաններում 19…54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3…5 C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-12 C, բարձրադիր մասերում մինչև -8…-10 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-13 C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Սևանա լճի ջրի 2011թ. հոկտեմբեր ամսվա հաշվեկշիռը
Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0… 7.5 C, որը նորմայից ցածր է 1 աստիճանով:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22…24 C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2…-7 C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 4.0 – 8.0 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%:
Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է նորմայի 113%:
Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 5,2սմ և կազմել` 1900,213մ:
Տեղեկատվությունը` Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: