Պորտուգալիայում լիսաբոնյան «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հրդեհել են «Էստադիո դա Լուշ» մարզադաշտը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի առաջնության շրջանակներում անցկացվող «Բենֆիկա»-«Սպորտինգ» հանդիպման ժամանակ, որն ավարտվեց հյուրերի պարտությամբ:
Հրշեջ ծառայության աշխատակիցները հասցրել են ժամանակին մարել կրակը` կասեցնելով հրդեհի տարածումը հարևան կառույցներում: Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: