«Երկիր» միությունը ջավախահայերի կողմից ստորագրված հանրագիր է փոխանցել Սերժ Սարգսյանին` ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի:
Հանրագրի մեջ, մասնավորապես, ասված է.
Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական և կրթական արժեքների պահպանման համար, այլ նաև Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:
Վերոնշյալ գործողության պատճառով Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` ապօրինի ձերբակալության, դատավարության և բանտարկության։
Բանտարկված Վահագնը մարմնավորում է հայաթափվող Ջավախքի, շրջափակված Հայաստանի, Արցախի և աշխարհով մեկ սփռված հայության գոյապայքարի ճակատագիրը։
Ուստի մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անոմ Ձեզ` Վրաստան կատարվելից ձեր առաջիկա այցի ընթացքում վրաց իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանի արդարացման և ազատ արձակման խնդիրը»։