Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, զգալով ընդդիմության հզորացումը, որը մասամբ պայմանավորված է այդ շարքերում միլիարդատեր Իվանիշվիլիի համալրմամբ, կարող է նոր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, երկուշաբթի հայտարարել է էկոնոմիակայի նախկին նախարար Վլադիմիր Պապավան, հայտնում է «Վզգլյադ»-ը:
«Սա իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարն է: Իշխանությունները
կգնան այդ քայլին, եթե Սահակաշվիլի համար ամեն ինչ շատ բարդանա»:
Նրա կարծիքով` այդ սցենարով Սահակաշվիլին «արտակարգ իրավիճակ կմտցնի երկրում, իսկ պարտվելով` Ամերիկա կփախչի, որտեղ քաղաքական ապաստան կստանա որպես Ռուսաստանի կողմից հետապնդվող նախագահ»:
«Նրա համար դժվար չի լինի իր համար ցանկալի սցենար խաղարկել»,- ասել է Վլադիմիր Պապավան: