Մանկական միջազգային 9-րդ «Եվրատեսիլ-2011»-ը հյուրընկալող Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Դալիթան այսօր մասնակցել է համերգի առաջին փորձերին, այս մասին գրում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը` միաժամանկ նշելով, որ երգչուհին բոլորին Հայաստանի ողջույններն է հղել իր շատ լավ ձայնային տվյալներով և բեմադրությամբ:
Ինչպես նշում է Եվրատեսիլի կայքը, այս անգամ հաղորդավարները կարդալու են քվեարկության բոլոր միավորները, քանի որ մասնակիցների փոքր թիվը հնարավորություն է ընձեռում նման կերպ հայտարարել արդյունքները:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մրցույթին Հայաստանի հետ միասին մասնակցում են ևս 12 երկրներ` Լատվիան, Ռուսաստանը, Մոլդովան, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան. Նիդերլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը. Բելգիան:
Լուսանկարները` junioreurovision.tv