Նոյեմբերյան քաղաքի նախկին կենցաղի տան կողքին տեղավորված է ՀԱԿ-ի Նոյեմբերյանի շտաբը: Այն միաժամանակ կոշիկի վերանորոգման արհեստանոց է, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«ՀԱԿ-ի նոյեմբերյանցի ակտիվիստ Նորիկ Սահակյանը ընդդիմադիր կառույցի տեղի շտաբում քաղաքացիների կոշիկներն է նորոգում`անկախ նրանց քաղաքական նախասիրություններից, համակրանք-հակակրանքից:
Տարածքի համար Կոնգրեսը ամսական 30 հազար դրամ վարձ է տալիս: ՀԱԿ-ը պատրաստ է ավելի մեծ տեղի համար 50 հազար վճարել, սակայն քաղաքում տարածք ունեցողները վախենալով իշխանությունների հետ խնդիր ունենալուց` ՀԱԿ-ին տարածք չեն տրամադրում», – գրում է թերթը: