«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը հիմնադրման օրվանից անդամագրված է եղել Երկրապահ կամավորականների միությանը և երբեք չի դադարել ԵԿՄ անդամ լինել: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ինքը` Զուրաբյանը` մեկնաբանելով ինտերնետային լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե ինքը շուտով կհամալրի ԵԿՄ շարքերը:
Օրաթերթի հետաքրքրվել է` արդյոք հնարավոր է առաջիկայում «Ազատ դեմոկրատների» այլ ներկայացուցիչներ ևս, օրինակ Խաչատուր Քոքոբելյանը կամ Ալեքսանդր Արզումանյանը անդամագրվեն ԵԿՄ-ին, ինչին ի պատասխան, Զուրաբյանը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել անմիջապես վերոհիշյալ անձանց:
ԵԿՄ-ին անդամագրվելու մասին հարցին ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ այսպես է արձագանքել. «Ես ԵԿՄ-ի հետ ի՞նչ գործ ունեմ կամ կարո՞ղ է ունենամ»: