Home / Հայաստան / Ընտրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի» գործադիր տնօրենը

Ընտրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի» գործադիր տնօրենը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրոդի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցով՝ անցկացված մրցույցթի արդյունքներով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը:

Կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցույթին ներկայացվել էր 15 հայտ, տեղեկացնում են կառավարությունից: