Երևանի պետական տնտեսագիական համալասարանի մի խումբ ուսանողներ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել են անձամբ ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները և հրապարակել դրանք: Այս մասին ասված է ուսանողների` Աշոտյանին ուղղված բաց նամակում:
«Պարոն նախարար, այն, որ Տնտեսագիական համալասարանում թոշակները չեն վճարվում ժամանակին, հայտնի է շատերին: Մեկ շաբաթ առաջ Դուք հայտարարեցիք, որ չվճարված թոշակները կփոխանցվեն, չխոսելով նույնիսկ երկու ամիս ուշացնելու պատճառների մասին: Դա թողնենք մի կողմ: Առաջարկում եմ անձամբ կամ Ձեր տեղակալների միջոցով ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները և հրապարակել այն: Մենք ուզում ենք օգնել Ձեզ հաղթահարել ԲՈՒՀ ական համակարգում առկա խնդիրները», – ասված է նամակում:
Ավելի վաղ պարզաբանելով թոշակների չվճարման հարցը` Աշոտյանը հայտարարել էր, որ ինքը ոչ միայն հրահանգել է արագ լուծել խնդիրը, այլև այլ բուհերի ռեկտորներին հանձնարարել էր հետևել, որ կրթաթոշակները չուշանան: