Հայ Ազգային Կոնգրեսն այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկել է նոյեմբերի 25-ի հանրահավաքի արդյունքները և Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագրի քարոզման և տարածման հետ կապված անելիքները, ինչպես նաև Կոնգրեսի` դեկտեմբերի 10-ի երթի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Այս մասին նիստից հետո Epress.am-ին տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Քանի որ այդ օրը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, նվիրված է լինելու մարդու ֆունդամենտալ ազատությունների և իրավունքների պաշտպանությանը, իսկ երթի մեխը լինելու է սեփական իշխանություն ընտրելու իրավունքի պաշտպանությունը»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Նիստի ժամանակ քննարկվել են նաև մարզերում Կոնգրեսի աշխատանքի կազմակերպման և ակտիվացման հետ կապված խնդիրներ: