Home / Հայաստան / Տղամարդիկ նույնպես կրծքի քաղցկեղով են տառապում

Տղամարդիկ նույնպես կրծքի քաղցկեղով են տառապում

41-ամյա բրիտանացի Մարկ Դոելը երբեք չէր պատկերացնում, որ տղամարդիկ կարող են կանաց նման կրծքի քաղցկեղով տառապել, գրում է medikforum.ru կայքը:

Տղամարդու մոտ հենց այս հիվանդությունն են ախտորոշել և առաջարկել են կաթնագեղձի վիրահատություն իրականացնել:

«Երբ իմացա ախտորոշումը, ամոթի զգացումը գերազանցում էր վախը,- պատմում է Մարկը,- Ես չէի պատկերացնում, որ տղամարդու մոտ կանացի քացկեղ կարող է առաջանալ: Ես ամաչում էի որևիցե մեկին պատմել այդ մասին: Անգամ աշխատավայրում ես ասում էի, որ կրծքավանդակում ուռուցք ունեմ` չմանրամասնելով, թե հատկապես որտեղ»:

Բարեբախտաբար, Մարկի ուռուցքը հայտնաբերվել է նախնական փուլում, երբ այն դեռ չէր տարածվել օրգանիզմում:

Կայքը գրում է, որ Մեծ Բրիտանիայում տարեկան 300 տղամարդկանց մոտ կաթնագեղձի ուռուցք է հայտնաբերվում: