Home / Հայաստան / Օմբուդսմենը վիճակագրական տվյալներ է հրապարակել

Օմբուդսմենը վիճակագրական տվյալներ է հրապարակել

2011թ. մարտի 3-ից մինչև նոյեմբերի 28-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2904 դիմում-բողոք, որից 1307-ը գրավոր, իսկ 1597-ը բանավոր:

Ինչպես 2010, այնպես էլ 2011թ. ժամանակահատվածում դրական լուծում ստացած  դիմում-բողոքներն հիմնականում վերաբերում են՝

  1. Անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն, կենսաթոշակները սխալ հաշվարկելուն.
  2. «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտ­­­մամբ անձանց ՀՀ զինված ուժերից չզորացրելուն, առողջության հետ խնդիր­նե­ր ունեցող անձանց բանակ զորակոչելուն.
  3. բժշկական օգնություն չտրամադրելուն.
  4. կրպակների ապամոնտաժմանը.
  5. տեղեկատվություն չտրամադրելուն.
  6. ԴԱՀԿ ծառայության կողմից դատարանի վճիռը չկատարելուն.
  7. անհիմն պատճառաբանությամբ անձնագիր չտրամադրելուն.
  8. անձանց աշխատանքից ազատելուն:

 

Ինչպես հաղորդում են ՄԻՊ գրասենյակից, նոյեմբերի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմի 116 հեռա­խո­սա­հա­մարին ստացվել է 405 հեռախոսազանգ, որոնցից՝

  1. 246 անձանց տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Դրանք հիմ­նա­կա­­նում վերաբերել են ԽՍՀՄ Խնայդրամարկղում ներդրած գումարները փոխ­հա­տու­­ցե­լուն, ընտանեկան նպաստի համակարգից անձանց զրկելուն կամ չընդ­գր­կե­լուն և այլն:
  2. 151 հեռախոսազանգեր Պաշտպանի իրավասությունից դուրս հարցեր են եղել, մաս­նա­վորապես՝ դրանք վերաբերել են դատական քննության փուլում գտնվող գոր­ծերին Պաշտպանի միջամտությանը, կայացված դատական ակտերը վերա­նա­յելուն, ֆիզիկական անձանց միջև առաջացած վեճերը լուծելուն և այլն: