Ռուսաստանյան էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն իր նորածին դստերը Ալլա Պուգաչյովայի անունով է կոչել, գրում է uznayvse.ru կայքը:
Ռուսաստանյան «Առաջին ալիքը» ցուցադրել է «Թող խոսեն» հաղորդումը, որի հյուրն է եղել Ֆիլիպ Կիրկորովը:
Ինչպես գրում է կայքը, Կիրկորովը արցունքն աչքերին պատմել է, որ աղջկան Ալլա-Վիկտորիա է անվանել` ի պատիվ Ալլա Պուգաչյովայի և իր մոր:
«Ես երջանիկ եմ, որ կյանք եմ պարգևել այս մարդուկին: Ես շատ շնորհակալ եմ այն կնոջից, ով փրկել է ինձ մենակությունից: Շնորհակալություն նրան, որ նա ինձ հնարավորություն տվեց զգալ հայրության երջանկությունը: Իհարկե, ես այն դեռ ամբողջությամբ չեմ զգում: Չէ որ դեռևս չեմ տեսել երեխայիս»,- պատմել է Կիրկորովը: