Նոր ձայնասկավառակի թողարկմանն ընդառաջ գերմանական հայտնի Rammstein խումբը սեփական հուղարկավորության արարողություն է կազմակերպել և դամբարան բացել, որտեղ պահվելու են խմբի բոլոր մասնակիցների կիսանդրիները:
Երաժիշտների դամբարանը բացվել է հանդիսավոր արարողությամբ` Բեռլինում գտնվող «O2 World» Արենայի առջև:
Սգո շքախումբը երաժիշտների կիսանդրիները կառքով տեղափոխել է վերոնշյալ վայր, որից հետո դամբարանը բացվել է Rammstein-ի արվեստով հետաքրքվողների համար:
Մասնակիցների կիսանդրիները, ի դեպ, պատկերված են Rammstein-ի նոր «Made in Germany» (Պատրաստված է Գերմանիայում) ալբոմի վրա, որը վաճառքի դուրս կգա դեկտեմբերի 2-ին: