Կոլումբիայի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել կրթական դրամաշնորհների վրա` անվճար կրթություն տրամադրելով 180,000 գոյություն չունեցող ուսանողների և աշակերտների, հայտնում է BBC-ն:
Երկրի պաշտոնատար անձինք հայտնել են, որ կեղծված ցուցակներում առկա են այնպիսի ուսանողների անուններ, որոնք երբևէ դասերի չեն հաճախել կամ առհասարակ գոյություն չունեն:
Զեղծարարության դեպքերը բացահայտվել են այս տարի իրականացված պետական ստուգումների ժամանակ:
Կրթության նախարար Մարիա Ֆերնանդա Կամպոն հայտնել է, որ զեղծարարության արդյունքում պետբյուջեին հասցված վնասը 100 մլն ԱՄՆ դոլար է կազմում:
Իրականում գոյություն չունեցող ուսանողների ցուցակներ հայտնաբերվել են երկրի տարբեր հատվածներում:
Երկրի նախարար Խուան Մանուել Սանտոսը այս առնչությամբ հայտարարել է. «Ով ցանկանում է կողոպտել երկիրը, այլ կերպ ասած` կոլումբիացիներին, թող իմանա, որ իր օրերը հաշվված են»:
Նշենք, որ Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության 2011 թվականի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչի» համաձայն Կոլումբիան կաշառակերության մակարդակով 80-րդ տեղում է գտնվում: