Դեկտեմբերի 2-ին`ժամը 00.10-ին Սյունիքի մարզում` Երևան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության «ՈՒԱՅՏ» մակնիշի բեռնատարի բեռնախցիկից հաստոցը` ընկնելով ավտոճանապարհի երթևեկելի մաս, բախվել է «ՀՈՒՆԴԱՅԻ» մակնիշի 409 ԼՕ 68 պետհամարանիշի բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարի վարորդ, 1956 թվականին ծնված Գևորգ Բադալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1992 թվականին ծնված Տիգրան Պապիկյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` տեղափոխվել Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ:
Տուժածի առողջականը վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Բադալյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: