Երեկ երեկոյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որը բավականաչափ անհավասարակշիռ ստացվեց:
A խմբում, որտեղ առաջին համարն առաջնության կազմակերպիչ երկրներից մեկն էր` Լեհաստանը, կխաղան նաև Հունաստանի, Ռուսաստանի և Չեխիայի ընտրանիները:
Այս խումբը կարելի է հակամահվան խումբ անվանել, որովհետև նման թույլ կազմ Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում երբեք չի եղել: Այստեղ բախտն ակնհայտորեն ժպտացել է բոլոր թիմերին. 4-ն էլ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն են պահպանում, իսկակնհայտ ֆավորիտ չկա:
Հարկ է նշել, որ, ինչպես գրեթե բոլոր վերջին տարիների վիճակահանությունների ընթացքում բախտը ժպտացել է Ռուսաստանի ընտրանուն, որը անշուք խաղ էր ցուցադրում ընտրական փուլում: Թիմը Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն կստանար միմիայն նման խմբում հայտնվելու դեպքում, ինչն էլ տեղի ունեցավ:
Փոխարենը B խումբը մասնագետներն արդեն հասցրել են մահվան խումբ կնքել: Այստեղ մրցելու են աշխարհի փոխչեմպիոնները` Հոլանդիայի հավաքականը, Եվրոպայի փոխչեմպիոն Գերմանիան, Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդությամբ հանդես եկող Պորտուգալիան և Դանիան, որը հրաշալի ընտրական փուլ է անցկացրել` խմբում շրջանցելով նույն Պորտուգալիային և զբաղեցնելով առաջին տեղը: B խումբ պայքարը նույնքան անկանխատեսելի է, սակայն այստեղ ֆավորիտ կարելի է անվանել Գերմանիային, որը վերջին երկու տարիների ընթացքում գերարդյունավետ ֆուտբոլ է խաղում:
C և D խմբերն ավելի հավասարակշռված կազմ ունեն: Դրանցից առաջինում խաղալու են Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան և Իռլանդիան, իսկ երկրորդում` Ուկրաինան, Շվեդիան, Ֆրանսիան և Անգլիան:
Վիճակահանությունը բավական հետաքրքիր նվեր է պատրաստել երկրպագուներին, որոնք արդեն իսկ առաջին տուրում ականատես կլինեն Իսպանիա-Իտալիա և Ֆրանսիա-Անգլիա հակամարտություններին:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության բացման խաղը կկայանա հունիսի 8-ին, Երևանի ժամանակով 21:00-ին Վարշավայում, որտեղ կմրցեն Լեհաստանի և Հունաստանի հավաքականները:
Մրցաշարի խաղացանկն ամբողջությամբ.
A խումբ
Հունիս 8
21:00 Լեհաստան-Հունաստան
23:45 Ռուսաստան-Չեխիա
Հունիս 12
21:00 Հունաստան- Չեխիա
23:45 Լեհաստան-Ռուսաստան
Հունիս 16
23:45 Հունաստան-Ռուսաստան
23:45 Չեխիա -Լեհաստան
B խումբ
Հունիս 9
21:00 Հոլանդիա-Դանիա
23:45 Գերմանիա-Պորտուգալիա
Հունիս 13
21:00 Դանիա-Պորտուգալիա
23:45 Հոլանդիա-Գերմանիա
Հունիս 17
23:45 Դանիա-Գերմանիա
23:45 Պորտուգալիա- Հոլանդիա
C խումբ
Հունիս 10
21:00 Իսպանիա-Իտալիա
23:45 Իռլանդիա-Խորվաթիա
Հունիս 14
21:00 Իտալիա-Խորվաթիա
23:45 Իսպանիա-Իռլանդիա
Հունիս 18
23:45 Խորվաթիա-Իսպանիա
23:45 Իտալիա- Իռլանդիա
D խումբ
Հունիս 11
21:00 Ֆրանսիա-Անգլիա
23:45 Ուկրաինա-Շվեդիա
Հունիս 15
21:00 Շվեդիա-Անգլիա
23:45 Ուկրաինա-Ֆրանսիա
Հունիս 19
23:45 Շվեդիա-Ֆրանսիա
23:45 Անգլիա-Ուկրաինա
¼ եզրափակիչ
Հունիս 21
23:45 A1-B2
Հունիս 22
23:45 B1-A2
Հունիս 23
23:45 C1-D2
Հունիս 24
22:45 D1-C2
Կիսաեզրափակիչ
Հունիս 27
23:45 Առաջին քառորդ եզրափակչի հաղթողը կմրցի երրորդ քառորդ եզրափակչի հաղթողի հետ:
Հունիս 28
23:45 Երկրորդ քառորդ եզրափակչի հաղթողը կմրցի չորրորդ քառորդ եզրափակչի հաղթողի հետ
Հուլիս 1
23:45 Կիև Օլիմպիական ստադիոն