Դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի ԴՈՒՑ-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, 2011 թվականի հունիսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը: Այս մասին հայտնում է «Չենք լռելու» նախաձեռնությունը, որը հղում է կատարում իր «հավաստի տեղեկություններին»:
Epress.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկը հավաստիացրեց, որ տեղեկությունը 100 տոկոսով ճշտված է, քանի որ իրենք «վստահելի աղբյուր ունեն» երկրի գրեթե բոլոր զորամասերում:
«Չենք լռելու»-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` բանակում անհապաղ կարգուկանոն հաստատելու պահանջով: