Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր արդեն չորրորդ անգամ փորձելու է վիճարկել իրեն Շվեդիային հանձնելու Բրիտանիայի դատարանի վճիռը և խնդրելու է դատավորին գործը հանձնել երկրի Գերագույն դատարանին:
Հիշեցնենք, որ Ասանժը դեմ է իրեն Շվեդիային հանձնելու որոշմանը, համաձայն որի սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործը, որի մեջ կասկածվում է Wikileaks-ի հիմնադիրը, քննելու է արդեն շվեդական արդարադատությունը:
Ասանժը ձերբակալվել էր 2010 թվականի դեկտեմբերին Շվեդիայում տրված համաեվրոպական օրդերի համաձայն: Երկու կանայք մեղադրում են 40-ամյա ավստրալացուն բռնաբարության և սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելու մեջ:
Եթե Ասանժի հերթական բողոքարկումը տապալվի, նրան Շվեդիային կհանձնեն 10 օրերի ընթացքում:
Թեև Ասանժը մեկ հնարավորություն ևս ունի, նա կորող է դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` շարունակելով մնալ Բրիտանիայում:
Նշենք, որ Ասանժը շարունակում է պնդել, որ որևէ կապ չունի սեռական հանցագործությունների հետ և որ իր հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, այն կապված է ԱՄՆ դիվանագետների փաստթաղթերի ու նամակների գաղտնազերծումների հետ: