Home / Հայաստան / Երկու «Մերսեդեսներ» բախվել են Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի խաչմերուկում

Երկու «Մերսեդեսներ» բախվել են Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի խաչմերուկում

Դեկտեմբերի 4-ին` ժամը 16.20-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Ագաթանգեղոսի  փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ս» և «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենաներ:

«Մերսեդես Ե»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: