Այսօր՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքով` վաղն արդեն քաղաքապետը կներկայացնի Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավարին: