Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ի նավթամշակման գործարանում տեղի է ունեցել մազութի տարողության 200 տ պայթյուն և հրդեհի բռնկում: Դեպքի մասին ահազանգ է ստացվել ժամը 09.33-ին: Դեպքի հանգամանքները դեռևվս պարզված չեն, հայտնում է Արտակարգ Իրավիճակների նախարարության կայքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.44-ին, մարվել` 09.54-ին:
Պայթյունի հետևանքով վնասվել է տարողության վերին հատվածը. այրվել է 2 տ գուդրոն (հում նավթի զտման հետևանքով առաջացող մնացորդ):