Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացվող ավտոփառատոնից առաջ ավտոսիրահարների համար ցավալի իրադարձություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, 8 «Ֆեռարի» մակնիշի և 1 «Լամբորջինի» մակնիշի շքեղ և թանկարժեք ավտոմեքենաներ բախվել են միմյանց մայրուղու վրա, երբ ուղևորվում էին Հիրոսիմա: Արդյունքում մի քանի միլիոն դոլար վերածվել է մետաղի կույտի: