Վաղը ՀՅԴ-ն պատրաստվում է Ազգային ժողովում բարձրացնել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ԱԺ ` չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում քննարկվելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության հարցապնդումը` ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրանում կառավարության պատասխանատվության մասին: Այնուհետև արդեն ՀՅԴ-ն պատրաստվում է հանդես գալ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով:
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին ևս ՀՅԴ-ն համապատասխան հարցապնդում էր ներկայացրել կառավարությանը:
«Երբ ԱԺ-ում հարցը քվեարկության դրվեց, կոալիցիոն, այդ թվում` ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը «դեմ» չեղան, այլ չմասնակցելով քվեարկությանը` ըստ էության, անուղղակի կերպով իրենց լուռ համաձայնությունը հայտնեցին կատարվածին», – նշում է «Ժողովուրդը»: