Դանիացի գիտնականները վստահեցնում են, որ ամուսնության մեջ տարիքային մեծ տարբերությունը սպանում է կանանց: Նրանք նման եզրակացության են եկել` երկու միլիոն ամուսնական զույգերի կյանքն ուսումնասիրելով: Գիտնականները պնդում են, որ եթե կինը ամուսնուց 7-9 տարով մեծ է, նրա կյանքի տևողությունը կրճատվում է 20%-ով, գրում է medikforum.ru-ն:
Նման ճակատագիր է սպասվում նաև հասուն տարիքի ամուսին ունեցող կանանց: Անհավասար ամուսնությունները չեն գործում ի օգուտ իգական սեռի:
Տղամարդիկ, ընդհակառակը, անհավասար ամուսնություններից միայն շահում են: Բազմաթիվ հետազությունները ցույց են տալիս, որ երիտասարդ աղջիկների ծեր ամուսինները միայնակ տղամարդկանցից, ամուրիներից, և իրենց հասակակից աղջիկների հետ ամուսնացածներից երկար են ապրում: