Երեկ ԼՂՀ կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, որում ԼՂՀ իշխանությունները 9 տոկոս տնտեսական աճ են նախատեսել:
Այս առնչությամբ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ ԼՂՀ տնտեսական աճն արդեն երկու տարի է գրեթե երկու անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները: Ոլորտի փորձագետները երեկ թերթի հետ զրույցում տվյալ հանգամանքը բացատրել են նրանով, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ տնտեսության հույսը շինարարությունն էր, ապա հանքարդյունաբերությունը, ԼՂՀ-ում կառավարությունը ուշադրությունը սևեռել է գյուղատնտեսության վրա:
«Ըստ մասնագետների, հենց դա է պատճառը, որ նույն տնտեսական գոտում գտնվող Ղարաբաղը տնտեսական աճի ցուցանիշներով երկու անգամ գերազանցել է Հայաստանին», – գրում է «ՉԻ»-ն: