Վրացական Ախալքալաք քաղաքում դեկտեմբերի 10-ին «Ջավախքի շրջանի ինտեգրացիան. դրական կողմերն ու թերությունները» թեմայով քաղաքացիական լսումներ տեղի կունենան: newcaucasus.com-ի փոխանցմամբ`«Ջավախքի սպառողների միության» նախագահ Արմեն Դարբինյանը կպատմի շրջանի քաղաքացիական և սոցիալ-տնտեսական ինտեգրացիայի գործընթացի դրական կողմերի և արդյունքների մասին:
«Ջավախքի տնտեսագետների ասոցիացիայի» նախագահ Արմեն Ֆարմանյանը զեկույցով հանդես կգա, որում կդիտարկի տվյալ գործընթացի մեջ առկա թերությունները և բացասական գործոնները: Համակարգողի դերում հանդես կգա Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների մասնագետ Նանա Բերոյանը:
Միջոցառումը կանցկացվի «Մարդու իրավունքների հարցով խորհրդանշական կովկասյան դատ և Կովկասյան երկրների ժողովրդավարության համար քաղաքացիական լսումներ» ծրագրի շրջանակներում: