Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը, հանդիպմանն անդրադարձ է արվել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին:
Բանակցությունների օրակարգում է եղել նաև ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը:
Այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն չի հաղորդում: