ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի դպրոցներից մեկում 9-ամյա աշակերտը 5 օրով կհեռացվի դպրոցից ուսուցչուհուն հաճոյախոսելու և նրան «հմայիչ» անվանելու համար: Դպրոցական հաստատության տնօրինությունը տղայի գործողություններում սեքսուալ ենթատեքստ է նկատել, գրում է carolinapoliticsonline.com կայքը:
Երեխային դասերից ազատելու մասին տնօրենի բացատրությունները լսելուց հետո տղայի մայրը շփոթմունքի մեջ է: «Չէ որ նա չի մոտեցել ուսուցչուհուն, չի գրկել նրան, և չի փորձել ձեռք տալ սեքսուալ ձևով»,- հայտարարել է մայրը:
Դպրոցում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը` նշելով միայն, որ երեխան պատժված է «անհարիր պահվածքի և անպատշաճ արտահայտության համար»: