ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է գեյերի և լեսբուհիների իրավունքների համար նաև այլ երկրներում` այս հարցով բարեփոխումները խթանելու համար:
Ելույթ ունենալով Ճենովայում կայացած ՄԱԿ-ի գագաթաժողովում` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարել է, որ «միասեռականների իրավունքները դրանք մարդու իրավունքներ են»:
Քլինտոնի խոսքով` միասեռական լինելը երբեք չպետք է հանցագործություն համարվի և որ ԱՄՆ-ի մշակութային և կրոնական ավանդույթները թույլ չեն տալիս խտրականություն դրսևորել:
Քլինտոնի լսարանն ընդգրկում էր նաև այն երկրների ներկայացուցիչներին, որտեղ միասեռականությունը քրեական հանցագործություն է:
Associated Press-ը նշում է, որ մի շարք երկրների դեսպաններ շատ արագ հեռացել են դահլիճից Քլինթոնի ելույթի ավարտից անմիջապես հետո: