Home / Հայաստան / «Չեմ բացառում, որ Միքայել Մինասյանի հետ ունեմ շատ ջերմ հարաբերություններ». Շարմազանով

«Չեմ բացառում, որ Միքայել Մինասյանի հետ ունեմ շատ ջերմ հարաբերություններ». Շարմազանով

Վերջին շրջանում հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկա են դարձել այն խոսակցությունները, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ընկերական մտերիմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, ինչով և պայմանավորված է Շարմազանովի` ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում Շարմազանովը չի հերքել Մինասյանի հետ ընկերական հարաբերություններ ունենալու փաստը:

«Ես չեմ բացառում, որ Միքայել Մինասյանի հետ ունեմ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ, բայց ունեմ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ իմ բոլոր կուսակիցների հետ»,- ասել է Շարմազանովը:

Նա բացատրել է նաև ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը. «Իմ առաջադրումը տեղի է ունեցել իմ կուսակցական ընկերների կողմից` ՀՀԿ գործադիր նիստում և քննարկվել է միայն մի թեկնածությունը: Գործադիր մարմնի բոլոր մարմինները արտահայտվել են կողմ, և նույնը եղել է խորհրդում»: