Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, նշված շենքի մոտ փորձել է բացահայտ հափշտակել մի երիտասարդի ձեռքի պայուսակը, սակայն չի կարողացել և, հափշտակելով վերջինիս ձեռքի շղթան, դիմել է փախուստի, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` շղթան առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: