Home / Հայաստան / Մխիթարյանի թիմը հաղթեց Չեմպիոնների Լիգայում և մնաց առանց եվրագավաթների

Մխիթարյանի թիմը հաղթեց Չեմպիոնների Լիգայում և մնաց առանց եվրագավաթների

Երեկ երեկոյան կայացան Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի հանդիպումները 4 խմբերում, որոնց ընթացքում վճռվեցին 1/8 եզրափակիչ փուլի ևս մի քանի մասնակիցներ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի «Ապոելին», սակայն դա այդ խաղն այլևս որոշիչ չէր. Դոնեցկի թիմը, միևնույնն է, մնաց վերջին տեղում: Նշենք, որ Մխիթարյանը խաղադաշտում ողջ հանդիպումն անցկացրեց և լավ տպավորություն թողեց:

Չնայած պարտությանը, «Ապոելը» կարողացավ պահպանել խմբում առաջին տեղը, քանի որ պորտուգալական «Պորտուն» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել ռուսաստանյան «Զենիթին»: Վերջինս հավասար միավորներ հավաքեց «Ապոելի» հետ, սակայն կիպրոսյան ակումբին զիջեց անձնական խաղերի պատճառով: «Պորտուն» պայքարը կշարունակի Եվրոպայի Լիգայում:

Լոնդոնում «Չելսին» 3:0 հաշվով պարտության մատնեց իսպանական «Վալենսիային» և նույնպես հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Լոնդոնցիների կազմում փայլեց Դիդյե Դրոգբան, ով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Արդյունքներ.

Խումբ E

Չելսի (Անգլիա) – Վալենսիա (Իսպանիա) 3:0

Գենկ (Բելգիա) – Բայեր (Գերմանիա) 1:1

Չելսի – 11 միավոր, Բայեր – 10, Վալենսիա – 8, Գենկ – 3

Խումբ F

Բորուսիա (Գերմանիա) – Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) 2:3

Օլիմպիակոս (Հունաստան) – Արսենալ (Անգլիա) 3:1

Արսենալ – 11, Օլիմպիկ – 10, Օլիմպիակոս – 9, Բորուսիա – 4

Խումբ G

Պորտու (Պորտուգալիա) – Զենիթ (Ռուսաստան) 0:0

Ապոել (Կիպրոս) – Շախտյոր (Ուկրաինա) 0:2

Ապոել – 9, Զենիթ – 9, Պորտու – 8, Շախտյոր – 5

Խումբ H

Բարսելոնա (Իսպանիա) – ԲԱՏԵ (Բելառուս) 4:0

Վիկտորիա (Չեխիա) – Միլան (Իտալիա) 2:2

Բարսելոնա – 16, Միլան – 9, Վիկտորիա – 5, ԲԱՏԵ – 2