Երբ խոսք է գնում ճաշակով հագնվող կանանց մասին, անմիջապես հիշում են մոդելներին և դերասանուհիներին, մինչդեռ քաղաքականության մեջ էլ կան յուրահատուկ ճաշակով աչքի ընկնող կանայք, գրում է RBC Style-ը:
Ըստ կայքի` ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հագուստի ընտրության հարցում անթերի ճաշակով է առանձնանում: Նրա ամենասիրած դիզայներն է Նայեմ Կանը:
Ֆրանսիայի առաջնորդ Նիկոլա Սարկոզիի կինը`Կարլա Բրունին, ով նախկինում մոդել էր, նորաձևության և ոճի հարցում ընդհանրապես խնդիր չունի: Նրա սիրած բրենդը Chanel-ն է, թեև Ֆրանսիայի առաջին տիկնոջը հաճախ կարելի է տեսնել նաև Christian Dior-ի հագուստներով:
Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի այրին` Սոնյա Գանդին, համեստ է հագնվում, սակայն այդ խաբուսիկ համեստության տակ, ինչպես նշում է կայքը, թաքնվում են այնպիսի բրենդեր, ինչպիսին ենGucci-ն և Giorgio Armani-ն:
Կայքն առանձնացնում է նաև Պակիստանի ԱԳ նախարար Խինա Ռաբանի Խարիին, ով Հնդկաստան կատարած այցերից մեկի ժամանակ հայտնվել էր Hermes Birkin-ի պայուսակով և Roberto Cavalli-ի ակնոցներով: Մի քանի անգամ նա ներկայացել է Gucci և Juicy Couture հագուստներով:
Կայքը նշում է, որ Քաթարի էմիրի երկրորդ կինը` Մոզա Նասերը, ամնենևին էլ համեստ, դեմքը քողարկող արևելյան կին չէ, այլ մահմեդական աշխարհի նորաձևության կուռքերից մեկը: Նրան մշտապես կարելի է տեսնել Hermes, Chanel, Louis Vitton , Burberry, Valentino Garavani, Jean Paul Gaultier և Karl Lagerfeld բրենդերի աքսեսուարներով և հագուստներով:
Մումբայի նախկին քաղաքապետի դուստր Նանա Չուդասամ Շայինը մասնագիտությամբ դիզայներ է և մի քանի ամիս առաջ հայտարարել է սեփական զարդեղենի շարքի բացման մասին: Հանրությանը ներկայանում է Louis Vuitton պայուսակով և այլ հայտնի բրենդերով:
Քեմբրիջի կոմսուհի Քեթրին Էլիզաբեթը`Բրիտանիայի արքայազն Ուլիամի կինը, նույնպես կարող է գլուխ գովել իր հիանալի ոճով: Նրան կարելի է տեսնել Alexander McQueen, Mulberry, Chanel և այլ բրենդերի հագուստներով: