Պետեկամուտների կոմիտեն առաջիկայում կրկին տրոհվելու է: Այն նորից բաժանվելու է երկու մասի՝ հարկային և մաքսային ծառայությունների, գրում է «Ժողովուրդը»` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ըստ թերթի` քանի որ դե յուրե ՊԵԿ-ն առաջիկայում լուծարվելու է, այս օրերին ՊԵԿ աշխատակիցները, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, երկու ամիս առաջ արդեն աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր են ստացել: Թերթի աղբյուրներն այս փոփոխությունները կապում են երկու հանգամանքի հետ. առաջին՝ այդպես ընտրություններից առաջ փորձ է արվում տարրալուծել այդ մարմնի գործառույթներն ու դրանով որոշակիորեն մեղմել ՊԵԿ հանդեպ դժգոհությունները: Մյուս կողմից` այդ կերպ նպատակ կա ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին մեկուսացնել: