Home / Հայաստան / Սևանի ռեստորանում վիճաբանության ժամանակ 31-ամյա տղամարդ է վիրավորվել

Սևանի ռեստորանում վիճաբանության ժամանակ 31-ամյա տղամարդ է վիրավորվել

Դեկտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության  Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ 37-ամյա  Արա Ս.-ի և 43-ամյա Ռազմիկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ միջադեպին ներկա են գտնվել նաև Արա Ս.-ի և Ռազմիկ Մ.-ի  ընկերները: Վիճաբանության ընթացքում Արա Ս.-ն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակել է 31-ամյա Հրաչյա Ա.-ի ուղղությամբ` ոտքի մասում պատճառելով վնասվածք:

Հրաչյա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Միջոցառումներ են ձեռնարկվում Արա Ս.-ին, Ռազմիկ Մ.-ին, միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես և  ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: