Դեկտեմբերի 7-ին` ժամը 23.54-ին, ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Մուլտի Գրուպ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը, որի ներկայացուցիչները պարզել են, որ միմյանց են բախվել են «ԲՄՎ-525» մակնիշի (վարորդ` Կարեն Կարապետյան) և «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել` 00.11-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել են երեք դիակ (նախնական տվյալներով տղամարդկանց, ինքնությունները չի հաջողվել պարզել):