Home / Հայաստան / Լրագրողների ֆուտզալի առաջնության եզրափակիչի զույգը որոշվեց լարված պայքարում

Լրագրողների ֆուտզալի առաջնության եզրափակիչի զույգը որոշվեց լարված պայքարում

Այսօր հայտնի դարձան «Ֆուտբոլ` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ մրցաշարի եզրափակիչ հանդիպման մասնակիցները:

Առաջին կիսաեզրափակիչում մրցեցին նախորդ տարվա հաղթող Epress.am-ը և «Երկիր մեդիան»:

Խաղն անցավ լարված պայքարում: Առաջին խաղակեսում ընդամենը մեկ գնդակ խփվեց. «Երկիր մեդիայի» դարպասը գրավեց Դավիթ Նազարյանը: Երկրորդ խաղակեսում Epress.am-ն էլ ավելի ուժեղացրեց ճնշումը, և Նազարյանը ևս երկու գոլի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջնամասում «Երկիր մեդիայի» գրոհներն արդյունավետ էին. թիմին հաջողվեց երկու գնդակ խփել՝  հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի: Սակայն վերջին գրոհը դարպասի գրավումով չավարտվեց, և Epress.am-ը հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Երկրորդ կիսաեզրափակիչում նախորդ մրցաշարի փոխչեմպիոնը՝ «Մեդիամաքսը», առաջինը հաջողության հասավ «Չորրորդ իշխանության» հետ խաղում: Սակայն «Չորրորդը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը՝ խփելով երկու գնդակ:

Լարված վերջնամասում «Մեդիամաքսին» չհաջողվեց խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ. 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Չորրորդ իշխանությունը»:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին «Միկա» մարզադահլիճում: