Անկարայի մասնավոր արխիվներից մեկում գտնվել են 1954 թվականին Կորեայում արված նկարները, որոնցում 20-րդ դարի հայտնի Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն լուսանկարվել է թերակղզում տեղի ունեցող պատերազմին մասնակցող թուրքական բանակի մարտիկների հետ:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` գործարար և կոլեկցիոներ Մուհամեդ Յուկսելը ներկայացրել է լուսանկարների պատմությունը: Նրա խոսքով` Մերիլին Մոնրոն Ջո Ջիմաջիոյի հետ 1954 թվականին տեղի ունեցած հարսանիքից հետո մեկնել էր Ճապոնիա` մեղրամիսն անցկացնելու: Սակայն նրանք վիճել են, և Մերլինը ամուսնուն զայրացնելու համար ընդունել էր ԱՄՆ կառավարության` Կորեայի դեմ պայքարող զինվորներին հյուրընկալվելու հրավերը: