Կահիրեի բնակչուհին դաժան հաշվեհարդար է տեսել իր հետ ամուսնանալուց հրաժարված սիրեկանից, գրում է MIGnews.com կայքը:
Եգիպտացի կնոջ հարուստ գործարար սիրեկանը հրաժարվում էր քննարկել իր ամուսնության մասին խոսակցությունները և միայն սեռական հարաբերություններ էր ակնկալում:
Արդյունքում սիրուհին որոշել է վրեժ լուծել նրանից` համոզելով իր չորս հանցագործ ընկերներին գողանալ գործարարի օրինական կնոջը: Նրանք հարձակվել են գործարարի կնոջ վրա և դանակներով սպառնալով` տարել Կահիրեյում գտնվող բնակարաններից մեկը:
Այնտեղ զայրացած սիրուհին կարգադրել է երեք օր շարունակ բռնաբարել գործարարի կնոջը: Այդ ողջ ընթացքում նա հետևել է հանցագործների գործողություններին:
Երեք օր անց հանցագործները մերկ կնոջը անգիտակից վիճակում նետել են գործարարի տան առջև, որից հետո նրան զանգահարել է սիրուհին ու կարգադրել փողոցից վերցնել կնոջը:
Կինն այժմ հիվանդանոցում է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: