Home / Հայաստան / Կոալիցիայի համամասնական ցուցակն արդեն պատրա՞ստ է

Կոալիցիայի համամասնական ցուցակն արդեն պատրա՞ստ է

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կոալիցիայի համամասնական ընտրացուցակի շուրջ համաձայնությունն արդեն գրեթե վերջնական փուլի է հասնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը`հղում կատարելով ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած սեփական աղբյուրներին:

Թերթը նշում է, որ բանակցությունները շարունակվում են ճշգրտումների շուրջ, թե ցուցակում ինչ համամասնությամբ պետք է բաշխվեն կոալիցիոն գործընկերները (ՕԵԿ-ի մասին դեռ ոչինչ չի խոսվում):

Ըստ «Ժողովուրդի»` պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից պետք է գործարարների թիվն ընտրացուցակում նվազագույնի հասցվի: Առաջարկվել է գործարարներին մեծամասնական ընտրակարգով պայքարի «գործուղել»: