buzzfeed կայքը ներկայացրել է 2011 թվականի ընթացքում աշխարհով մեկ արված և տարածված ամենավառ լուսանկարները:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան աչքի ընկավ ադրբեջանական ոստիկանության դաժանությամբ: Ընդդիմադիր ակտիվիստի բերանը փակող այս անհայտ ոստիկանն այսօր համաշխարհային հռչակ է ձեռք բերել:
Երկու հսկայական կապույտ ճառագայթներ երկինք են սլանում 2001 թվականի սեպտեմբրի 11-ին ահաբեկչության հետևանքով փլուզված երկնաքերների վայրում դեպքերի 10-րդ տարելիցին
Տղամարդը նստած է տորնադոյի հետևանքով փլուզված իր տան առջև
Սպանված զինվորի շունը պառկած է դագաղի կողքին տիրոջ թաղման ժամանակ
Տղամարդը մխիթարում է իր աղջկան այն աստիճանների վրա, որտեղ ժամանակին կանգնած էր իրենց քոթեջը. այն փլուզվել է Այրին փոթորիկի հետևանքով
Ցուցարարն իր հետույքն է ցուցադրում ոստիկանությանը Բրյուսելում մարտի 24-ին տեղի ունեցած արհմիությունների և աշխատողների բողոքի ակցիայի ժամանակ
Չինացի հարսնացուն փորձում է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ փեսացուն չեղյալ է հայտարարել հարսանիքը
Կինը դուրս է ցատկում այրվող շենքից Լոնդոնում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ