Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ուրբաթ վաղ առավոտյան հրդեհվել է հիվանդանոցի բազմահարկ շենքը: Կա 73 զոհ, հայտնում է BBC-ն: Մեծ թվով այլ մարդիկ հայտնվել են ծխի մեջ կորած շենքի թակարդում, հայտնել են տեղական իշխանությունները:
Ոստիկանության փոխանցմամբ` միջադեպի վայր են ուղարկվել 20 հրշեջ փրկարարական ջոկատներ: Նրանց հաջողվել է կրակը մարել մի քանի ժամ անց: Այդուհանդերձ, շենքի առաջին երեք հարկերը նախկինի պես ծխով են պատված:
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, զոհվածների մեջ կան ինչպես հիվանդներ, այնպես էլ աշխատակազմի անդամներ:
Կրակը բռնկվել է նկուղում, իսկ այնուհետև խիտ ծուխը սկսել է տարածվել ողջ շենքով մեկ: Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: