Մարտի 1-ի գործով քննչական խումբը չի պատրաստվում հարցաքննել ՀՀ երեք նախագահներից որևէ մեկին:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանը:
«Այդ հարցին բազմիցս անդրադարձ եղել է: Նախաքննությամբ նման անհրաժեշտություն չի առաջացել», – ավելացրել է նա` վստահեցնելով, որ ամեն ինչ անելու է մարտի 1-ը բացահայտելու համար.
«Ես իրավաբան եմ, քննիչ և քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում: Կարող եմ փաստել, որ որպես քննչական խմբի նոր ղեկավար` նույնպես շահագրգռված եմ մահվան բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման հարցում»: