ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում 14:00-ին կայանալիք հանրահավաքի ժամը հետաձգվել է: Կազմակերպիչները հայտարարել են, որ «ընդդեմ կեղծված խորհրդարանական ընտրությունների» բողոքի ակցիան կմեկնարկի մի փոքր ավելի ուշ, քանի որ ցանկանում են, որպեսզի Հեղափոխության հրապարակում հավաքվածները հասցնեն միանալ Բոլոտնայա հրապարակի ցուցարարներին:
Հիշեցնենք, որ սկզբում որոշվել էր հանրահավաքն անցկացնել Հեղափոխության հրապարակում, սակայն ավելի ուշ ակցիայի վայրը տեղափոխվեց Բոլոտնայա հրապարակ: